«Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական պրոբլեմը լուրջ է». Զուրաբյան

18.01.2016, 17:17
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական լուրջ խնդիր ունի:
«Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական պրոբլեմը լուրջ է». Զուրաբյան
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական լուրջ խնդիր ունի, այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

«Առավոտի» փոխանցմամբ` լրագրողները հետաքրքրվել են, արդյոք  առաջին նախագանի առողջականն այնքան վատ է եղել, որ դրա համար որդու հարսանիքը հետաձգվել է: 

«Նա պատասխանեց. «Ես հարսանիքի մասին ոչինչ չգիտեմ, կարող եմ ասել, որ այո, Տեր-Պետրոսյանը վատառողջ է: Պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի: Համապատասխան բժիշկն էլ գտնված է, վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»: Հարցին՝ քաղցկե՞ղ ունի՝ Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ չի կարող ասուլիսում խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի ախտորոշման մասին՝ ոչ հաստատելով, ոչ հերքելով տեղեկությունը»,-գրում է թերթը: 

Ավելի վաղ հայտնվել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական խնդիրների հետ կապված մեկնել է Միացյալ Նահանգներ:-0-