Լևոն Արոնյանի կինը վարչապետին խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում

21.11.2017, 14:03
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը վարչապետին խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում։
Լևոն Արոնյանի կինը վարչապետին խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիաննե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության ներկայացրած պարզաբանման մեջ, Արիաննե Կաոիլիին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման, միջազգային ֆինանսական և առևտրային կառույցների հետ համագործակցության և մի շարք այլ բնագավառներում:

Արիաննե Կաոիլիին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ է: Նա աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտներում: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվաական խմբում:

Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներում:–0–