Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ

25.03.2017, 12:55
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, պատճառը Լարսի անցակետի վրացական կողմում տեղի ունեցած ավտոպատահարն է։

Ինչ-որ բեռնատար է կողաշրջվել, մինչդեռ Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուները հայտարարում են, թե տեղյակ չեն:

Լարսի փակման հետևանքով ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում:

Մինչդեռ ՀՀ ԱԻՆ–ը, հղում անելով ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվությանը, հաղորդում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղի ունեցած ավտովթարի պատճառով մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով։–0–