Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը. հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

14.11.2015, 12:32
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը. հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց  է

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը։

ՏԿԱԻ նախարարությունը նաև զգուշացնում է, որ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի տարածք):

Գեղարքունիքի մարզի Սևան-Գագարին, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր, Վայք-Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին տեղ–տեդ առկա է մերկասառույց:

«ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–