Կոտայքում վտանգավոր պաղպաղակի իրացում է կանխվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

18.04.2018, 15:01
Կոտայքում վտանգավոր պաղպաղակի իրացում է կանխվել, հայտնաբերվել է ժամկետանց բուսայուղային սփրեդ:
Կոտայքում վտանգավոր պաղպաղակի իրացում է կանխվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ:

ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև, մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը:

 - рис.1

Ընկերության` 2018 թ.–ի մարտի 17–ի արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու տեսակներն էլ ունեն մանրէաբանական անհամապատասխանություններ՝ ԱՑԽՄ և ստաֆիլակոկ ցուցանիշներով:

Ընդհանուր 670 հատ պաղպաղակի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել. արտադրանքը պահեստից իրացման ցանց չի հասել:

«Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվի առանձին գործառույթը՝ պաղպաղակի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է՝ մինչև բոլոր խախտումների վերացումը:–0–