Կոնդեցի Հարութի սպանության մեջ կասկածվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

22.09.2016, 10:59
Սեպտեմբերի 18–ին սպանություն էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
Կոնդեցի Հարութի սպանության մեջ կասկածվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 18–ին սպանություն էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, ով, գիտակցության չգալով, մահացել էր:

Սպանություն է կատարվել Երևանի կենտրոնում>>

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Հ.-ն:

Սեպտեմբերի 20-ին Արտակ Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արտակ Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:-0-