415.04
4.83
385.94
+11
Եղանակը Երևանում
Հայ

Քիմ Քարդաշյանը կոչ է արել պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար

11:59
25 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Facebook սոցցանցի իր էջում կոչ է արել հայերին համախմբվել և հասնել Հայոց ցեղասպանության ճանաչման։

Համայն հայությունն ապրիլի 24–ին նշեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը։Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։

«Չեմ կարող հավատալ, որ մեկ տարի է անցել, ինչ ես, Քլոեն, Քանյեն և Նորթը այցելեցինք Հայաստան և շատ բան իմացանք իմ ընտանիքի պատմության մասին։ Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը։ Շուրջ 1,5 մլն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում։ Այսօր հիշատակի շատ կարևոր օր է ինձ և աշխարհասփյուռ հայության համար։ Մենք պետք է համախմբվենք և օգնենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում», – գրել է Քիմը` տեղադրելով ‪#‎ArmenianGenocide հեշթեգը։

Քիմի քույրը` Քլոեն ևս անդրադարձել է այս իրադարձությանը` գրելով, որ Հայաստան կատարած առաջին այցը փոխեց իր կյանքը, և նա երբեք չի մոռանա այդ այցի մասին։

«Մեկուկես միլիոն կորած հոգիներ։ Արյունը չի ստում», – գրել է Քլոեն։

Քլունի. երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, ապա ապագային ենք հայացքներս սևեռում>>

Նրա կարծիքով` գիտելիքն ուժ է և ավելի խելամիտ գործելու հնարավորություն է տալիս։

«Ցեղասպանությունները, ջարդերը, արյունահեղություններն այնքան ստոր արարքներ են։ Մեր պարտքն է իրազեկել մարդկանց տեղի ունեցածի մասին։ Մեր պարտքն է նաև չլռել, երբ մարդիկ ենթարկվում են չարչարանքների ու ոտնահարման` անկախ նրանց ռասայից կամ հավատքից», – գրել է Քլոեն։

Նրա խոսքով` լռությունը խրախուսում է չարչարողին։

«Հպարտ եմ, որ հայ եմ, չեմ լռելու և չեմ հավատալու, որ մեր նախնիների պատմությունը «չափազանցված է»։ Աղոթում եմ, որ տիեզերքը, վերջին հաշվով, դառնա ավելի արդար։  Եկեք ոգեկոչենք այն մարդկանց հիշատակը, ովքեր զոհվեցին ատելության այդ անհերքելի գործողության հետևանքով», – գրել է Քլոեն` տեղադրելով ‪#‎NeverForget #1915 ‪#‎ArmenianPride ‪#‎EternalFlame հեշթեգերը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ