Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ (ՖՈՏՈ)

19.09.2017, 19:41
Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ։
Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ։

 - рис.1

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ և հանդիպում եմ ձեզ։ Երբ տեսնում եմ այսքան ուժեղ և ակտիվ երիտասարդների, իմ մեջ Հայաստանի մեծ ու լուսավոր ապագայի հույս է արթնանում։ Լինելով թուրք պատգամավոր` ես առաջին անգամ եմ Հայաստանում և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ուժեղ Հայաստան։ Նայում եմ հայ երիտասարդների աչքերին և ուժ եմ տեսնում», – հայտարարեց Փայլանը։

 - рис.2

Նա նաև նշեց, որ երազում է, որպեսզի և′ թուրքերը, և′ քրդերը, և′ հայերն ապրեն հաշտ ու խաղաղ։

«Գիտեմ, որ սա երազանք է։ Սակայն մենք կշարունակենք պայքարել, որպեսզի ցեղասպանությունը չկրկնվի», – ասաց նա։

 - рис.3

Փալյանի խոսքով, այսօր Թուրքիայում բնակվում է 60 հազար հայ, որոնց մեծ մասը Ստամբուլում են, սակայն նրանց շրջանում քիչ են քրիստոնյաները։

«Եղել են ժամանակներ, երբ Հայաստանի և Թուրքիայի սահմանները բաց էին։ Հիմա այդ ճանապարհը չկա։ Ես երազում եմ գտնել նոր ճանապարհ, որպեսզի չլինեն սահմաններ։ Դրա համար հարկավոր է դեմոկրատական Թուրքիա», – ընդգծեց նա։

 - рис.4

Փայլանը նաև նշեց, որ իր նախնիները ծնունդով Մալաթիա քաղաքացին էին, որտեղ մինչև Հայոց ցեղասպանությունը բնակչության 35–40%–ը հայեր էին։

«Հիմա այնտեղ 25–30 հազարից մնացել է մոտ 2 հազար հայ։ Տատս կարծում էր, որ մենք պետք է լքենք Թուրքիան, հակառակ դեպքում այստեղ չենք գոյատևի։ Մեր հարազատներից շատերը լքել են երկիրը, իսկ իմ ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ հիմա բնակվում են հայեր բազմաթիվ այլ քաղաքներից։ Հայկական բոլոր ընտանիքներն ունեն նման պատմություններ», – ասաց նա ու հավելեց, որ իր ծնողները չգիտեին հայերեն, քանի որ նրա նախնիները վախեցել են նրանց հայերեն սովորեցնել։

 - рис.5

Խոսելով Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին` Փայլանը նշեց, որ Թուրքիայում հիմա վատ վիճակ է և, ցավոք, օրեցօր ավելի է վատանում։

«Թուրքիայում տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումներ։ Ցավոք, հանրաքվեի արդյունքում հաղթեց Էրդողանի դիկտատուրան։ Նախագահի թեկնածուն պետք է դեմոկրատ լինի։ Մեր կուսակցությունը, անխոս, կունենա իր թեկնածուն ընտրություններին», – ասաց նա։

 - рис.6

«Թուրքիայում շատ են դեմոկրատները, սակայն, ցավոք, նրանք չկարողացան փոխել պետական մտածելակերպը։ Չգիտեմ այլ ճանապարհ. միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է կապ հաստատել Հայաստանի հետ», – ավելացրեց նա։

Փայլանը պարգևատրվեց ԵՊՀ–ի ոսկե մեդալով մարդու իրավունքների պաշտպանության և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապրտման գործում ունեցած զգալի ավանդի համար։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և Չեխիայի խորհրդարանը: -0-