ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Մխոյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Մխոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական», - նշվում է Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման մեջ: -0-
Ընդդիմության ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀԿ–ների ներկաայցուցիչների հետ