Կամո Արեյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից
19.10.2018,
19:53
Կամո Արեյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Ավագանու խորհրդում լիազորությունների ավարտի կապակցությամբ Կամո Արեյանը դադարեցրել է կատարել Երևանի փոխքաղաքապետի պարտավորությունները։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Загружается новость ... "Лево"
«Կամո Արեյանը դադարեցրել է կատարել Երևանի փոխքաղաքապետի պարտավորությունները «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քանի որ նա այլևս Երևանի ավագանու խորհրդի անդամ չէ», – նշեցին քաղաքապետարանից։
«Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48–րդ հոդվածի 4–րդ կետի համաձայն, քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ։
«Կամո Արեյանը զբաղեցրել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը` լինելով ՀՀԿ խմբակցության անդամ։ Քանի որ ՀՀԿ–ն այլևս ներկայացված չէ Ավագանու խորհրդում, ապա նա այլևս չի կարող զբաղեցնել այս պաշտոնը», – պարզաբանեցին քաղաքապետարանից։
Արեյանը զբաղեցրել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը 2003 թ.–ից։ Նա նաև աշխատել է որպես փոխքաղաքապետ 1997–2001 թ.–ին։–0–