414.13
4.77
387.04
+24
Եղանակը Երևանում
Հայ

ԿԸՀ նախագահ. տեղամասային հանձնաժողովների մոտ 16 հազ. անդամ ներգրավված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում

09:42
06 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում քվեարկելու համար կիրակի ժամը 08։00–ին բացված ընտրական տեղամասերում ներգրավված է ընտրական հանձնաժողովների 15976 անդամ, ուղիղ եթերում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ–ի մամուլի կենտրոնից։

«Այսօր առավոտյան չի ներկայացել հանձնաժողովի 141 անդամ։ Սահմանված կարգի համաձայն` համապատասխան ընտրական հանձնաժողովների նախագահները նրանց փոխարեն նշանակել են այլ անձանց», – տեղեկացրեց նա։ 

Հայաստանում մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն>>

Մուկուչյանը նշեց, որ հանրապետության տարածքում ձևավորվել է 1997 ընտրատեղամաս և նույնքան ընտրական հանձնաժողով։

«Նված տեղամասերից ութը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, նրանցից մեկը, ԿԸՀ–ի որոշմամբ, կբացվի ժամը 11։00–ին, իսկ մնացածը` 17։00–ին։ Մնացած 1989 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00–ին և ընդունել առաջին քվեարկողներին», – տեղեկացրեց նա։

Մուկուչյանի խոսքով` ընտրատեղամասերի մոտ 85–90 տոկոսում առավոտվանից արդեն ներկա էին վստահված անձինք, դիտորդներ և ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։

«Այսպիսով, գործընթացի հրապարակայնությունն ամբողջ ծավալով ապահովված է», – նշեց նա։

Ըստ կանոնակարգի` ԿԸՀ–ն 12։00–ից երեքժամյա պարբերականությամբ մինչև 21։00–ն հրապարակելու է հանրաքվեին մասնակցած քաղաքացիների թվի մասին տվյալներ։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով