ԿԸՀ-ն գրանցել է «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում
25.08.2016,
11:31
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:
Որպես «Միայնակ գայլ» հայտնի ազատամարտիկ Խանդոյանի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցան Նորայր Հակոբյանը և նրա եղբայրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը, ով, սակայն, Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին:–0–