ԿԸՀ–ն ամփոփել է ավելի քան 10% ընտրատեղամասերի նախնական տվյալները
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԿԸՀ–ն ամփոփել է 2010 ընտրատեղամասերից 22–ի նախնական արդյունքները։
ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, ընտրություններում առաջատարն «Իմ քայլը» դաշինքն է, որը հավաքել է ձայների 66,80%–ը։ Առաջատարների եռյակում են նաև ԲՀԿ–ն` 11,06% և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,38%։
Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 4,11%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 0,48%, ՀՅ Դաշնակցություն՝ 6,23%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 0,41%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,35%, «Մենք» կուսակցությունների դաշինք` 2,03%, «Օրինաց երկիր»` 0,85%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,29%:
ԿԸՀ–ի տվյալներով, ռեգիստրում ներառված ընտրողների ընդհանուր թիվն է 2 592 481։ Ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,63%–ը։
Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։-0-

