415.24
4.83
386.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

ԿԸՀ. Խորհրդարանական ընտրություններում մասնակցության թիվը ժամը 11։00–ի դրությամբ կազմել է 13.32 տոկոս (ԼՐԱՑՎԱԾ)

13:34
02 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրություններում մասնակցության թիվը ժամը 11։00–ի դրությամբ կազմել է 344 714 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 13,32 տոկոսը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Ապրիլի 2–ին Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունն անցնում է 100 տոկոսանոց համամասնական համակարգով։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասերը, քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

«Երևանում ժամը 11։00–ի դրությամբ կազմել է 122 166 ընտրող, ինչը համապատասխանում է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 14,44 տոկոսին», – ասաց Գալստյանը լրագրողներին։

Նա նաև ներկայացրեց մարզկենտրոնների և 10 հազարից ավելի ընտրող ունեցող քաղաքների տվյալները։

Գալստյանի տվյալներով, Աշտարակում քվեարկել է 2 840 քաղաքացի (14,65 տոկոս), Արարատում` 2 323 (16.72 տոկոս), Արտաշատում` 3 431 (15,72 տոկոս), Մասիսում` 2 441 (14,84 տոկոս), Արմավիրում` 3807 (13,2 տոկոս), Վաղարշապատում`5 416 (11,93 տոկոս), Գավառում` 2 358 (10,32 տոկոս), Մարտունի` 1 317 (12,93 տոկոս), Սևանում` 2 822 (14,18 տոկոս), Վարդենիսում` 1099 (10,77 տոկոս), Ալավերդիում` 1531 (9,59 տոկոս), Սպիտակում` 1674 (12,53 տոկոս), Ստեփանավանում` 1746 (12,26 տոկոս), Վանաձորում` 10 805 (11,24 տոկոս), Աբովյանում` 4 442 (10,16 տոկոս), Եղվարդում` 1436 (13,56 տոկոս), Հրազդանում` 6 208 (13,96 տոկոս), Չարենցավանում` 2 802 (12,73 տոկոս), Արթիքում` 1899 (12,39 տոկոս), Գյումրիում` 11 771 (9,42 տոկոս), Գորիսում` 2 914 (12,49 տոկոս), Կապանում` 4 780 (15,52 տոկոս), Սիսիանում` 2 122 (17 տոկոս), Եղեգնաձորում` 835 (10,69 տոկոս), Դիլիջանում` 2 390 (11,52 տոկոս), Իջևանում` 2017 (15,55 տոկոս), Նոյեմբերյանում` 1898 (14,73 տոկոս)։

2017 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ Ընտրողների ռեգիստրում, ՀՀ ոստիկանության տվյալներով, ներառված է 2 564 195 մարդ։

Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ