411.92
6.46
395.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

ԿԽՄԿ–ն բանակցում է Բաքվի հետ ադրբեջանական տարածք անցած ՀՀ քաղաքացու հարցով

15:24
15 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ ՀՀ քաղաքացու կողմից հայ–ադրբեջանական սահմանը հատելու հարցով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հիմա միջադեպի կապակցությամբ բանակցություններ ենք վարում Ադրբեջանի իշխանությունների հետ` միջազգային նորմերին համապատասխան։ Շարունակում ենք աշխատանքը, սակայն դեռ չենք կարող տրամադրել լրացուցիչ տեղեկություն», – հայտարարեց Ամատունին։

Նա ավելացրեց, որ ԿԽՄԿ–ն չի կարող հերքել կամ հաստատել ՀՀ քաղաքացու անձի և նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը։

Շաբաթ օրը ԶԼՄ–ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հայ–ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացին Այգեպատ գյուղի բնակիչ, 1954 թ.–ին ծնված Հենրիխ Աղեկյանն է։

Նա, ամենայն հավանականությամբ, հատել է սահմանը օգոստոսի 7–ին։ Նրա հարազատներն ավելի վաղ տեղեկացրել էին նրա անհետացման մասին։

Որոշ տվյալներով` նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում ևս փորձել է հատել հայ–ադրբեջանական սահմանը, սակայն այդ փորձը կանխվել է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:17
01 Դեկտեմբերի 2022
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է (ՎԻԴԵՈ)
ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը. ՎԻԴԵՈ
19:43
01 Դեկտեմբերի 2022
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա. Պապիկյան
Պաշտպանության նախարարը խոսել է լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգի մասին
12:56
01 Դեկտեմբերի 2022
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
12:01
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
11:35
01 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
21:15
30 Նոյեմբերի 2022
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
20:41
30 Նոյեմբերի 2022
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
20:28
30 Նոյեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
17:34
30 Նոյեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:53
30 Նոյեմբերի 2022
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը