Իշխան Կարապետյանն ազատվել է ՍԱՊԾ–ի պետի պաշտոնից
30.05.2018,
13:16
Իշխան Կարապետյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Իշխան Կարապետյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը՝
Իշխան Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։–0–