Իրանի նախագահը չորեքշաբթի կայցելի Հայաստան

19.12.2016, 12:41
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 21–ին կայցելի Հայաստան` հետխորհրդային երեք երկրներ նախատեսված շրջայցի շրջանակում:
Իրանի նախագահը չորեքշաբթի կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 21–ին կայցելի Հայաստան` հետխորհրդային երեք երկրներ նախատեսված շրջայցի շրջանակում, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները` հղում անելով ԻԻՀ նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Փարվիզ Իսմաիլին:

Իսմաիլիի խոսքով, Երևան նախատեսված մեկօրյա այցի ժամանակ Ռոուհանին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նախատեսվում է առևտրա-տնտեսական համագործակցության փոխըմբռնման հուշագրերի ստորագրում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև հայ-իրանական առևտրային կապերի խորացման հեռանկարների քննարկում:

Իրանի նախագահը կայցելի նաև Ղազախստան և Ղրզըզստան, որտեղ տեղի կունենան բարձր մակարդակի հանդիպումներ և կստորագրվեն համագործակցության խորացման վերաբերյալ հուշագրեր: -0-