«Ւմ քայլը» դաշինքը կողմնորոշվել է ԱԺ խոսնակի և փոխխոսնակների թեկնածուների հարցում

19.12.2018, 23:10
«Ւմ քայլը» դաշինքը կողմնորոշվել է ԱԺ խոսնակի և փոխխոսնակների թեկնածուների հարցում:
«Ւմ քայլը» դաշինքը կողմնորոշվել է ԱԺ խոսնակի և փոխխոսնակների թեկնածուների հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» դաշինքը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ խոսնակի պաշտոնում։ 

Այս մասին լրագրողներին ասաց դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցությունից հետո։ 

Նրա խոսքով, երկու փոխխոսնակների պաշտոնում (երրորդը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ) դաշինքն առաջարկել է իր և Լենա Նազարյանի թեկնածությունները։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կդառնա մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

«Այս բոլոր թեկնածություններն առաջարկվել և ընդունվել են», – ասաց Սիմոնյանն` ավելացնելով, որ քննարկվել է նաև կառավարության կազմը, իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կորոշի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։–0–