Հրդեհաշիջման 6 թռիչք՝ «ԻԼ-76»-ով

15.08.2017, 20:38
Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղն առավոտյան:
Հրդեհաշիջման 6 թռիչք՝  «ԻԼ-76»-ով

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի օդային հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաորդագրության համաձայն օգոստոսի 15-ին, ժամը 18:55-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում լիցքավորվելուց հետո իրականացրել է 6-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:

Ժամը 19.00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ՀՀ ԱԻՆ 56 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 105 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:

Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղն առավոտյան: