ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Загружается новость ...
"Право"
Այսպես, հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա հարազատներից պարբերաբար խոշոր չափերով կաշառք է ստացել:
Մասնավորապես, Վ. Ա.-ն, 2015թ. հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Հրազդան» ՔԿ հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը, դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, 2015 թվականի սեպտեմբերին պահանջել և երկու դեպքում ստացել է խոշոր չափերով, համապատասխանաբար` 1500 և 1000 ԱՄՆ դոլար, իսկ մեկ դեպքում՝ 400 ԱՄՆ դոլար կաշառք:
Загружается новость ... "Лево"
«Այսպիսով, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու համար «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը) և մեկ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վ. Ա.-ն առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել նաև այլ դրվագներով: Կաշառք վերցնելու փաստեր են ձեռք բերվել հիշյալ քրեակատարողական հիմնարկի այլ աշխատակցի կողմից ևս:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–