Հովիկ Աբրահամյանը ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ

08.10.2016, 13:20
ՀՀ նախկին վարդապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից հետո ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ:
Հովիկ Աբրահամյանը ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին վարդապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից հետո ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ, գրում է «Ժամանակը»։

Հովիկ Աբրահամյանը անձամբ զանգահարում, հանդիպում է նրանց մտերմիկ միջավայրում, կերուխում կազմակերպում։

«Աբրահամյանը հիշում է անգամ նրանց, ում հետ իր վարչապետության ժամանակ լավ հարաբերություն չի ունեցել։ Օրինակ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հարաբերություններն անհարթ են եղել շուրջ մեկ տարի։ Վերջին շաբաթների ինտենսիվ շփումներից հետո Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները շատ ջերմացել են»,–գրում է թերթը։–0–