Հայտնի է դարձել, թե ինչպես կկոչվի Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը

15.03.2017, 20:50
Հանրաճանաչ քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր կուսակցությունն է ստեղծել:
Հայտնի է դարձել, թե ինչպես կկոչվի Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հանրաճանաչ քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր կուսակցությունն է ստեղծել: Նրա` «Երկիր Ծիրանի» քաղաքական ուժի հիմնադիր նիստը տեղի է ունեցել չորեքշաբթի Երևանում:

Փոստանջյանը հայտարարեց, որ կուսակցության անվանումը սկզբունքորեն չի թարգմանվում:

Նրա խոսքով, կուսակցությունը ստեղծվում է խարհրդանշական օր, երբ 96 տարի առաջ հայ հայրենասեր Սողոմոն Թեհլերյանը պատժել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշային (1921թ.-ին գնդակահարել էր նրան Բեռլինում): Նա նշեց, որ այժմ Հայաստանը ևս մեղավորներին պատժելու կարիք ունի:

«Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է Հայաստանում և դրանից դուրս գտնվող այն մարդկանցից, ովքեր անտարբեր չեն, հասկանում են, որ արդարության ապահովման համար հարկավոր է վերականգնել մեր իրավունքները», - ասաց Փոստանջյանը: Նրա խոսքով, կուսակցությունը աշխատելու է այն ուղղությամբ, որ երկրից հեռացած հայերը վերադառնան և քաղաքականությամբ զբաղվեն:

«Եթե մենք չկարողանանք իրականացնել մեր մարդկային ներուժը, դառնալ անդրսահմանային ազգ, մենք չենք կարողանա լուծել մեև առջև դրված խնդիրները», - նշեց Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է կուսակցության անվանմանը, ապա, նրա խոսքով, ծիրանն ընտրվել է, քանի որ այն բաժանվում է երկու մասի և խորհրդանշում է Հայաստանը և սփյուռքը, իսկ նրա գույնը հայ թագավորների խորհրդանիշն է: Կուսակցության կարգախոսն է «Դեպի Արարատ»:

Քաղաքական գործիչը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ոչ իշխանական ուժերի հետ, որոնք կկիսեն նրա հայացքները, սակայն այդ մասին դեռևս շուտ է խոսելը:

Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունը, երբ այն միացավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: -0-