Հայկական Beeline-ը մեկնարկել է Beeline Pro 4 նոր 4G սմարթֆոնի վաճառքը

13.09.2016, 14:02
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն մեկնարկեց նոր Beeline Pro 4 սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում:
Հայկական Beeline-ը մեկնարկել է Beeline Pro 4 նոր 4G սմարթֆոնի վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) մեկնարկեց նոր Beeline Pro 4 սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում, հաղորդեցին երեքշաբթի ընկերության մամուլի ծառայությունից։

Հատուկ ակցիայի շրջանակում Beeline Pro 4 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով բաժանորդագրություն «Սմարթ Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին և 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Սմարթֆոնի արժեքը կազմում է 33 900 դրամ: Այն հնարավոր է ձեռք բերել նաև բանկից՝ տարաժամկետ վճարման պայմանով` 36 500 դրամով։

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հիշեցրել է, որ անցած շաբաթ Beeline–ը հայտարարել է Երևանում 4G/LTE նոր բջջային ցանցի գործարկման մասին: Նոր ցանցը հատկանշանական է նրանով, որ հնարավորություն է տալիս օգտվելու շատ բարձր արագությամբ բջջային ինտերնետից, որը հասնում է մինչև 60 Մբ/վրկ արագության։

«Սակայն սմարթֆոնների միջազգային շուկայում իրավիճակն այնպիսին է, որ 4G ցանցն ապահովող հեռախոսների արժեքը բավականին թանկ է։ Որպեսզի լուծենք այս խնդիրը ընկերությունն առաջարկում է իր սեփական լուծումը՝ նոր 4G սմարթֆոն Beeline Pro 4, որը տարբերվում է ցածր գնով և հնարավորություն է տալիս հաճախորդին լիովին զգալ մեր չորրորդ սերնդի ցանցի առավելություւները» - նշել է Պյատախինը:

Beeline Pro 4 սմարթֆոնն ունի գրավիչ և ժամանակակից դիզայն, աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ՝ 5 և 2 մեգապիքսել հզորությամբ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Սմարթֆոնում տեղադրված է 4.5 դյույմանոց սենսորային IPS էկրան, հեռախոսը աշխատում է 4G/LTE ցանցում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-