ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ը կնվազի 4-6 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 12-13-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը կանխատեսվում է +7...+9 աստիճան, գիշերը` +1...+2, իսկ արդեն դեկտեմբերի 13–14–ը ջերմաստիճանը կնվազի, գիշերը` սպասվում է 0...-2։–0–