+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ներառվել է արձակուրդն անցկացնելու համար` առանց վիզայի լավագույն երկրների ցանկում` ըստ Life–ի

11:44
13 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցիների համար առանց վիզայի երկրների ցանկում կա մոտ 70 պետություն, որոնց թվում են Վանուատուն, Նիուեն, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում, Վիետնամն ու Թաիլանդը։

Life–ն ընտրել է արձակուրդների համար լավագույն ուղղությունները և ներկայացրել առանց վիզայի երկրներում հանգստանալու հրահանգները` ինչպես հասնել, ինչ դիտել և որքան արժե։ Ներկայացվում են բավականին օգտակար խորհուրդներ։

Հայաստանը 2016 թ.–ին ռուսաստանցիների հանգստի ամենահայտնի վայրերից մեկը կդառնա>>

Ամեն մարդ կգտնի այն, ինչ փնտրում է. հանգստանալ Մոնտենեգրոյի ծովափնյա վայրերում, ուսումնասիրել Մակեդոնիայի տեսարժան վայրերը կամ ըմբոշխնել Հայաստանի անուշաբույր ճաշատեսակները։

шашлык, хоровац

Տարեկան այս երկրներ են այցելում միլիոնավոր ռուսաստանցիներ (2015 թ.–ին Ղազախստան է այցելել 3,1 մլն զբոսաշրջիկ, Վրաստան` 650 հզար։ Նրանք ներառվել են լավագույն 15 ուղղությունների ցանկում)։ Զբոսաշրջիկներից ոմանք ներկայացրել են իրենց տպավորությունները (հեղինակի խոսքը պահպանված է)։

Հայաստան. «Այցելեցի Երևան, Ջերմուկ, Դիլիջան, Սևան, Էջմիածին, Ստեփանակերտ և Շուշի։ Ամռանը նախատեսում եմ այցելել ևս մեկ անգամ և լինել մյուս քաղաքներում, բարձրանալ սար և լողանալ Սևանում ու գետերում։ Ինչ կարող եմ ասել...Սա դրախտ է երկրի վրա։ Բնությունը, ճարտարապետությունը, հնագույն պատմությունը, խոհանոցը, իսկ ամենագլխավորը` մարդիկ` բարեհամբույր, հյուրընկալ և գեղեցիկ։ Հայաստանը գերել է ինձ»։ 

Татев, Татевский монастырь

Life–ը խորհուրդ է տալիս ճանապարհորդներին այցելել Հայաստան, մասնավորապես` Տաթևի վանական համալիր, նստել աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղին, համտեսել հայկական խորովածը, զմայլվել բիբլիական Արարատով և Երևանի կենտրոնում գործող երգող շատրվաններով, ինչպես նաև ծանոթանալ հայկական կոնյակի պատրաստման գործընթացին։ Զբոսաշրջիկի համար նախատեսված հուշաթերթիկում ներկայացված են ավիատոմսի և տրանսպորտի գները, ինչպես նաև տարվա լավագույն եղանակները Հայաստան այցելելու համար։

Ереван, Армения, Арарат, погода, закат, город

Այլ երկրների ցանկում ներկայացված են նաև Ղազախստանը, Մարոկկոն, Վրաստանը, Մակեդոնիան, Մոնղոլիան, Սերբիան, Մոնտենեգրոն և Իրանը։ –0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է