433.35
4.31
399.77
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

11:20
24 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը : Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին:

«Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում Կալիֆորնիայի հսկայական առևտրային և ներդրումային ներուժն օգտագործելու առումով: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս կարող է գործարար կապեր հաստատել Կալիֆորնիայի հետ: Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած ոլորտներից են: Միևնույն ժամանակ, դրանք այն ոլորտներն են, որտեղ Կալիֆորնիան երկար տասնամյակներ պահպանում է համաշխարհային առաջատարի իր դիրքերը: Ինչպես տեսնում ենք, պարարտ հող կա համատեղ ձեռնարկատիրական նախաձեռնությունների համար», - ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, աշխույժ և գործունյա հայկական համայնքի առկայությունը, որն աղերսում է մեր երկու երկրները, ևս մեկ համոզիչ փաստարկ է առ այն, որ մենք պետք է միասին աշխատենք՝ Հայաստանի և Կալիֆորնիայի միջև առևտրային և ներդրումային կապերը ամրապնդելու ուղությամբ:


«Հայաստանը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ինքնատիպ պատմությամբ, հյուրընկալությամբ և զարմանալի լանդշաֆտներով: Բայց սա բավարար չէ մեր երկրի պատկերն ամբողջական դարձնելու համար։ Այսօր մենք փոխում ենք մեր երկրի և մեր տնտեսության կառավարման ձևը: Միևնույն ժամանակ մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի տնտեսությունը լինի առավել ճկուն և արագ արձագանքի աշխարհում տեղի են ունեցող փոփոխություններին», - նշել է վարչապետը:

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի հայ ժողովուրդն ընտրեց փոփոխությունների ուղին: Սակայն, քաղաքական փոփոխությունները միայն առաջին քայլն են: 

«Տնտեսական հեղափոխությունը կարող է հիմնված լինել միայն արդար ինստիտուտների, հավասար միջավայրի և բոլորի հանդեպ անաչառ վերաբերմունքի վրա: Դա նշանակում է, որ կառավարությունն ասում է ՈՉ կոռուպցիային, ՈՉ մենաշնորհներին, որպեսզի խրախուսի մեր ժողովրդի ստեղծագործ ձիրքն ու տաղանդը և հայկական տնտեսությունը մրցունակ դարձնի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում», - նշել է ՀՀ վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, բարեփոխումները ՀՀ-ում երկարաժամկետ և ռազմավարական են: Եվ, հետևաբար, տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի վրա։ «Այժմ թույլ տվեք ձեզ ներկայացնել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներ. 2018-ին մենք գրանցեցինք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանեցինք միջին գնաճի մակարդակը: Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար: Արտահանման 9 տոկոս աճ ենք ունեցել», - ասել է նա։

Ըստ նրա, հին ասույթը դեռևս արդիական է այս արագ փոփոխվող աշխարհում. «Մենք պետք է հնարավորինս արագ վազենք, որպեսզի մնանք մեր տեղում»: Վարչապետը նշեց, որ եթե մենք ցանկանում ենք որևէ տեղ գնալ, մենք պետք է երկու անգամ ավելի արագ վազենք: Այսպիսով, մենք պետք է լինենք ավելի արագ, ավելի արդյունավետ, ավելի մրցունակ և թիրախավորենք հավակնոտ նպատակներ: «Սա է մեր փոխակերպման ռազմավարության հիմնաքարը», - նշել է նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում