Հայաստանում ընդայնվել է «Կյանքի ստենտ» անվճար ծրագիրը

20.08.2019, 20:19
Փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում:
Հայաստանում ընդայնվել է «Կյանքի ստենտ» անվճար ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ստորագրել է հրաման, ըստ որի կփոխվեն են «Կյանքի ստենտ» (Stent for Life) ծրագրի չափանիշները:

«Փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում, քանի որ ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին», - նշել է նախարարը Facebook-ի իր էջում:

Նա հայտնել է, որ այսուհետ առանց ST սեգմենտի էլեվացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայի կլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի 1000 և ավելի նգ/լ ցուցանիշով, նույնպես կստենտավորվեն անվճար` պետական պատվերի շրջանակներում:

«Արդյունքում կունենանք մոտ 10-15% ավելի շատ միջամտություններ այս կյանք փրկող պետական ծրագրի շրջանակներում», - հավելել է նախարարը:-0-