Հայաստանում սպասվում են ձյան և անձրևի տեսքով երկարատև տեղումներ

18.12.2017, 10:59
Հայաստանում եղանակի փոփոխություն է սպասվում։
Հայաստանում սպասվում են ձյան և անձրևի տեսքով երկարատև տեղումներ
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում եղանակի փոփոխություն է սպասվում։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, դեկտեմբերի 18–19–ը սպասվում է չոր եղանակ, իսկ դեկտեմբերի 20–22–ը մարզերից շատերում և Երևանում սպասվում են տեղումներ։

Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի , Գեղարքունիքի և Վայոց Ձորի լեռներում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, մնացած մարզերում և Երևանում գիշերները կտեղա թաց ձյուն, իսկ ցերեկը` անձրև։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 20–22–ը մնացած շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17–19–ը էապես չի փոխվի, դեկտեմբերի 20–ի գիշերը կբարձրանա 6–8 աստիճանով, իսկ ցերեկը կնվազի 3–4 աստիճանով։

Երևանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +3...+8 աստիճան, դեկտեմբերի 22–ից սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև +1...+3։–0–