Հայաստանում շինարարական «բում» է սպասվում. Վերմիշյան

01.07.2019, 16:15
Հայաստանում առաջիկա տարիներին սպասվում է շինարարական «բում»:
Հայաստանում շինարարական «բում» է սպասվում. Վերմիշյան

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջիկա տարիներին սպասվում է շինարարական «բում»: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

Ըստ նրա, մեծ հաշվով այդ «բումին» կնպաստի կոմիտեի կողմից մշակվող գոտիավորման, հողօգտագործման կարգավորման օրենսդրությունը և այլ փաստաթղթերը:

«Օրենսդրական և նորմատիվ կարգավորումները թույլ կտան հաշվի առնել նախորդ սխալները, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, նորարարական տեխնոլոգիաներ և այլն, ինչը թույլ կտա խթանել ոլորտը և կբերի շինանարարական ոլորտի աճի և կարևոր դեր կունենա երկրում իրականացվող տնտեսական հեղափոխության համար», - ասաց Վերմիշյանը:

Նա նշեց նաև, որ այդ ոլորտում կա մեծ չօգտագործված ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել, այդ թվում` բնակարանային ֆոնդի վերանորոգում և թարմացման, վթարային շենքերի վերականգնում գործում:

Ըստ նրա, արդեն հիմա կոմիտեն բազմաթիվ առաջարկություններ է ստանում բնակավայրերի բարեկարգման և վերանորոգման վերաբերյալ, նշվում է շինարարական ծրագրերի մեծ հոսքն ինչպես արտադրության, այնպես էլ բնակարանային ֆոնդի և գյուղատնտեսական ոլորտում:-0-