Հայաստանում օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ կբարձրանա
07.09.2016,
10:38
Հայաստանում առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով, ապա նույնքանով կբարձրանա:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 4-5, ապա նույնքանով կբարձրանա, հաղորդում է Հայհիդրոմետը:
Հանրապետության տարածքում չորեքշաբթի երեկոյան ժամերին հարավ-արևելյան շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 8-ից 11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ից 8-ը կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում չորեքշաբթի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն և քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 8-ից 11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Չորեքշաբթի Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +28..+30աստիճան, իսկ գիշերը կնվազի մինչև 15-17 աստիճան տաքություն: Սեպտեմբերի 9-ին ցերեկը կանխատեսվում է +29..+31 աստիճան, իսկ գիշերը` 16-18 աստիճան տաքություն: –0–