Հայաստանում լրատվական դաշտի 90%–ը պատկանում է նախկին իշխանությանը կամ ընդդիմությանը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում լրատվական դաշտի 90%–ը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ մեզ ընդդիմադիր ուժերին, այսօր Facebook-ի իր էջում ուղիղ միացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն նախկին իշխանություններ ասելով, հիմնականում, երկու սուբյեկտ կա, ովքեր տիրապետում են, բայց ես հիմա անուններ չեմ տալիս, քանի որ դա այդքան էլ էական չէ», - ասաց նա:
Նա նշեց, որ լրատվական դաշտի 90%–ը պատկանում է կամ նախկին իշխանության երկու սուբյեկտներին, կամ գտնվում է իրենց ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ:
Եվ այս աումով ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետև, ըստ էության, իշխանությունները, և ֆինանսական, և լրատվական ռեսուրսների չեն տիրապետում, որովհետև այն ռեսուրսը որը կա լրատվական դաշտում կամ ազատ է, կամ գտնվում ընդդիմադիր ուժերի ձեռքում:
«Ինչու եմ սա ասում և ինչու է սա շատ կարևոր: Մի պարզ պատճառով: Հիմա լրատվական դաշտում տեղի է ունենում հետևյալ պրոցեսը. նախկին իշխանության ներկայացուցիչները կամ լրատվական դաշտը տանում են հետևյալ թեզը, որը արմատական թեզ է այսօրվա լրատվական դաշտում: Փորձ է արվում մեր իշխանությունը, այսպես ասած, հանրապետականացնել: Դա պետք է, որպեսզի ասել, որ ոչ մի տարրբերություն չկա, ահա այս իշխանությունը նույնպիսին է ինչպիսին էր նախկին Հանրապետական կուսակցության իշխանությունը», - հայտարարեց նա:
Նա նշեց, որ այդ առումով բերվում են անհերքելի փաստարկներ: Ըստ վարչապետի, դա արվում է ցույց տալու համար, որ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում, անիմաստ են, ոչ մի բան չի փոխվել: «Եվ այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքը և մեր մերձավոր քաղաքական թիմի նկատմամբ դեմ տեղի ունեցող քարոզչությունը: Մի քանի օրինակի մասին նշել եմ: Օրինակ, իմ տղան ծառայում է ՀՀ զինված ուժերում, ոչինչ, այս փաստը առանձնապես ուշադրության արժանի չէ: Հիմա նա եկել է արձակուրդ, և դա առիթ է դարձել հակաքարոզչության համար», - նշեց նա:
Ըստ նրա, ոչ մեկին չի հետաքրքրում, որ ՀՀ ԶՈՒ բոլոր զինվորները վեց ամիս ծառայելուց հետո գալիս են արձակուրդ: Այսինքն, ԶՈՒ-ում ոչ մի զինվոր չկա, որ այդ իրավունքից չի օգտվում: Բայց, բնականաբար, այդ տասնյակ հազարավոր զինվորների արձկուրդ գալը վերնագրերում չի հայտնվում:
«Եվ այդպես շարունակ: Ասենք, իմ ընտանիքի անդամները կարող են մտնել խանութ և առևտուր անել 5-10 հազար դրամի, նույնիսկ 15, նույնիսկ 25 հազարի, նույնիսկ 50 հազար կարող են ծախսել: Դա դառնում է շատ մեծ PR իրադարձություն: Սրա հիմնական առանցքային իմաստն է ցույց տալ մարդկանց, որ այն ամենը, ինչ Հայաստանի Հանրապետքությունում տեղի է ունենում, անիմաստ է, որ ոչ մի բան երկրում չի փոխվել», - նշեց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ հետևաբար, սա կարևոր բազիս է, որ եթե ոչ մի բան չի փոխվել, ապա ինչ տարբերություն այս իշխանությունն է, թե նախորդ: «Նախորդ իշխանությունը գոնե ընտրակաշառք էր բաժանում, մարդկանց եկամուտով էր ապահովում: Հիմա ինչ-որ մարդիկ կարող էին կաշառք վերցնել, փող աշխատել: Հիմա ոչ մի հարց չի լինում լուծել, բայց իշխանական ներսում ոչ մի բան չի փոխվել:
Կարևոր եմ համարում շատ հստակ արձանագրել եզրերը փոփոխությունների», - ասաց նա: Առաջինը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ կառավարությունը ՀՀ ժողովուրդին և Հայաստանի Հանրապետությանը չի թալանում: «Սա այն փոփոխությունն է, որի մասին, մենք բոլորս շատ վաղուց երազել ենք` շատ երկար տարիներ: Սա փոփոխությունների փոփոխությունն է, մնացածը տեխնիկայի և ժամանակի խնդիր է», - ասաց նա:
«Երկրորդը, ՀՀ-ում իշխանությունը ձևավորված է ժողովուրդի կողմից: Եվ երրորդը, ՀՀ իշխանությունը չի փորձելու ժողովուրդի ձեռքից վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը և արտոնությունը. ՀՀ կառավարությունը գործում է այն տրամաբանությամբ, որ իշխանությունը պատկանում է ժողովուրդին և պատկանելու է ժողովուրդին», – նշեց Նիկոլ Փաշինյանը։–0–