529.69
7.45
476.43
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կքրեականացվի դաժան վերաբերմունքը կենդանիների հետ

13:28
16 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների փաթեթը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել է 74 պատգամավոր, դեմ` 11, 17 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված փոփոխություններով առաջարկվում է Քրեական օրենսգրքում կոնկրետացնել «կենդնիների հետ դաժան վերաբերմունք» հասկացությունը, ինչպես նաև կթվարկվեն կենդանիներին տանջելու և նրանց կյանքից զրկելու բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի բացթողումներ չլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Կենդանու խոշտանգման կամ նրան կանխամտածված կյանքից զրկելու համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի 150-300–ապատիկի չափով կամ մինչև 1 տարի ազատազրկում: Երեխաների ներկայությամբ կամ նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքում նախատեսվում է տուգանք աշխատարձի 300-500–ապատիկի չափով կամ 1-3 տարի ազատազրկում: 

Միաժամանակ փոփոխությունները չեն վերաբերում այն հասարակական վայրերի, որտեղ կենդանիները պահվում են հատուկ պայմաններում, և ստեղծվում է նրանց հետ շփվելու հնարավորություն:

Օրենքը պատասխանատվություն չի նախատեսում կենդանիների հարձակումներից պաշտպանվելու, ինչպես նաև տներում կամ գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերված վնասատուների դեպքում (կրծողներ, միջատներ, խմբգր.), սակայն առաջարկում է նրանց դեմ պայքարի առավել մարդկային միջոցներ: Օրենքը չի արգելում նաև մատաղը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
18:36
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները:
16:44
17 Հոկտեմբերի 2019
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
16:02
17 Հոկտեմբերի 2019
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել:
15:53
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մենք չպետք է վերցնենք և բաժանենք պետբյուջեի հավելյալ մուտքերը»
Հայաստանի կառավարությունը մշակում է մեգանախագծերում կապիտալ ներդրումների ռազմավարությունը
15:20
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը
Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։
14:31
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը մեծ ձեռքբերում անվանեց Ryanair–ի մուտքը հայկական շուկա (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ryanair լոուքոսթերի մուտքը հայկական շուկա։
12:19
17 Հոկտեմբերի 2019
Ցոլակյան. Կապանում փլուզված տան փլատակների տակ տարեց ամուսիններ են մնացել
Ֆելիքս Ցոլակյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց Սյունիքի մարզում տեղի ունեցած սողանքի մասին
08:00
17 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։