Հայաստանում կօրինականացվեն դայակները. պատգամավորները «կանաչ լույս» վառեցին երիտասարդ մայրերին օժանդակող օրենքին
06.12.2017,
14:36
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնցով նախատեսվում է երիտասարդ մայրերին պետական աջակցություն ցուցաբերել մինչև 2 տարեկան երեխայի համար դայակ վարձելիս։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, օրենքով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել երիտասարդ մայրերին, ովքեր գտնվում են մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում են աշխատանքի դուրս գալ։
«Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը։ Փաստորեն, եթե դայակի աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ապա պետությունը կվճարի 55 հազարը, մնացած գումարը վճարում է ծնողը», – ասաց Ասատրյանը։
Նախարարը պարզաբանեց, որ հարկումն իրականացվելու է կամ ծնողներից կամ դայակից։ Օրինակ, եթե աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա մոտ 25 հազարը կվճարվի որպես հարկ, ինչից հետո կտրամադրվի պետության փոխհատուցումը` 55 հազար դրամի չափով։
Միաժամանակ նա նշեց, որ դայակի և ծնողների միջև պարտադիր կարգով պետք է կնքվի համապատասխան պայմանագրի, որի առկայության դեպքում միայն պետությունը կկատարի պարտավորությունների իր մասը, այսինքն կվճարի դայակի աշխատավարձի մի մասը։
Ինչպես կարծում է նախարարը, սա խթան կդառնա երեխաներ ունենալու որոշման ընդունման համար և թույլ կտա մի փոքր բարելավել երկրի ժողովրդագրական իրավիճակը, քանի որ մայրերը կիմանան, որ կստանան պետական աջակցություն։
Նա նաև նշեց, որ եվրոպական երկրներում երիտասարդ մայրերի զբաղվածությունը կազմում է 75–80%, ընդ որում այդ երկրներում սոցիալական իրավիճակը շատ ավելի լավ է, այդ թվում` ծնելիության ցուցանիշը։
«Մենք մեր առջև խնդիր չենք դնում դայակներին բերելու հարկային դաշտ, քաղաքացիները կարող են կամավոր կերպով օգտվել օրենքից։ Եթե նրանք ցանկանում են վերադառնալ աշխատանքի և երեխայի խնամքի հետ կապված խնդիր ունեն, ապա մայրերը կարող են մասնակցել ծրագրին, իսկ եթե կան կասկածներ, ապա նրանք կարող են ընդունել ինքնուրույն որոշում, նրանք իրավունք ունեն չօգտվել պետական ծառայություններից», – ասաց Ասատրյանը։
Նախարարը նաև նշեց, որ վերջին տվյալներով` ամեն տարի Հայաստանում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվում է 13 հազար մայր, սակայն դեռ հաշվարկներ չեն կատարվել և պարզ չէ, թե նրանցից որքանը կցանկանա վերադառնալ աշխատանքի։ Այս կապակցությամբ պետբյուջեում նախնական նախատեսված են ծախսեր 200 մարդու հաշվարկով, միաժամանակ հնարավորություն կա վերանայել միջոցները պահանջարկի ավելի բարձր առկայության դեպքում ($1 – 484,66 դրամ)։ -0-