Հայաստանում կինը ներկայացել է ՊՆ աշխատակից և ծառայությունից ազատելու համար մարդկանցից պահանջել է 20.400 դոլար

08.06.2018, 16:39
Հայաստանում կինը ներկայացել է ՊՆ աշխատակից և ծառայությունից ազատելու համար մարդկանցից պահանջել է 20.400 դոլար:
Հայաստանում կինը ներկայացել է ՊՆ աշխատակից և ծառայությունից ազատելու համար մարդկանցից պահանջել է 20.400 դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից և չարաշահելով վերջիններիս վստահությունը, նրանց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ արդեն ծառայության մեջ գտնվողներին վաղաժամկետ զորացրելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով 2017-2018 թթ. պահանջել և խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ  9.730.800 ՀՀ դրամին համարժեք 20.400 ԱՄՆ դոլար:  Նվարդ Օսիպյանն իրականում որևէ տեղ չի աշխատել և գործընթացների վրա ազդելու հնարավորություններ չի ունեցել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով խարդախություն») հատկանիշներով: Նվարդ Օսիպյանը ձերբակալվել է: 

Կատարվում է նախաքննություն: -0-