ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «խոզի գրիպի» հետևանքով առաջացած բարդացումների պատճառով մահվան ելքերի թիվը հասել է վեցի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։
«Երեք հիվանդ մահացել է նախորդ տարվա դեկտեմբերին, երեքը` այս տարի», – նշեց Հայթայանը։
Հունվարի 9–ի վերջին տվյալներով` հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին:
Այս պահին Առողջապահության նախարարությունում անցկացվում է խորհրդակցություն, որի արդյունքում կներկայացվեն նոր տվյալներ։ –0–