Հայաստանում ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

07.01.2019, 15:13
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ ձյան տեսքով:
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին կնվազի 3-5 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում Հհւնվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +2...+4, գիշերը` -1...-3, հունվաի 8–ի ցերեկը ջերմաստիճանը մի փոքր կնվազի` +1...+3, գիշերը` 0...-2, սպասվում է ձնախառն անձրև։–0–