ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում փետրվարի 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, առավել տաք եղանակ սպասվում է Սյունիքի հովիտներում, որտեղ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 14-18 աստիճան: Արարատում և Արմավիրում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքում ու Արցախում ջերմաստիճանը կբարձրանա ընդհուպ մինչև 16 աստիճան տաքություն:
Հանգստյան օերին Երևանում կլինի +12...+15 աստիճան, իսկ երկուշաբթի օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-16 աստիճան:
Սակայն արդեն երեքշաբթի՝ փետրվարի 13-ին, ջերմաստիճանը կնվազի ամբողջ հանրապետության տարածքում: Երևանում մինչև հինգշաբթի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի մինչև +10...+12։
Փետրվարի 11-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 13-ին օրվա երկրորդ կեսին ու 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Երևանում այդ օրերին հնարավոր է անձրև, իսկ փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:–0–