Հայաստանում Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը վերանվանվեց

08.05.2019, 13:27
Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանեց:
Հայաստանում Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը վերանվանվեց

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ի։

Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցությունը։

Սրա պատճառը Ռոդնինայի այցն էր Բաքու և նրա տված սրտաճմլիկ հարցազրույցը հայերի կողմից իբրև թե իրագործված վայրագությունների մասին:-0-