Հայաստանում հոկտեմբերի 6–ը սգո օր է հայտարարված

04.10.2018, 19:51
Հայաստանում հոկտեմբերի 6–ը սգո օր է հայտարարված։
Հայաստանում հոկտեմբերի 6–ը սգո օր է հայտարարված

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 6–ը Հայաստանում հայտարարվել է սգո օր։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ», – նշվում է վարչապետի որոշման մեջ։

Загружается новость ... "Лево"

Ազնավուրը մահացել է կիրակի լույսերկուշաբթի գիշերը Ֆրանսիայիհարավում գտնվող իր տանը։

Շառլ Ազնավուրը (ՎաղինակԱզնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի22–ին։ Ազնավուրն ավելի քան 1000երգերի հեղինակ է, հանդես է եկել 60ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլնձայնասկավառակ։ TIME և CNNամսագրերի համատեղ հարցմանհամաձայն, Ազնավուրը ճանաչվել է XXդարի լավագույն էստրադայինկատարողը։

Աշխարհահռչակ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել դուետովկոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք երկուսն էլ մասնակցել ենՖրանսիայում և ԱՄՆ–ի կազմակերպված Էդիտ Պիաֆի հյուրախաղերին։ Հենց այդժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։

Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, ԽուլիոԻգլեսիասը, Միրեյ Մատյոն։

2018 թ.–ի մայիսի 22–ին հայտնի ֆրանսահայ արտիստը նշել է 94–ամյակը։Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 մլն նմուշ։–0–