Հայաստանում, հնարավոր է, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվի. թերթ
09.05.2018,
12:09
Հայաստանում, հնարավոր է, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվի:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում, հնարավոր է, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվի, գրում է «Ժամանակ» թերթը։
Загружается новость ... "Лево"
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց առաջին գործը պետք է լինի ՀՀ Ընտրական օրենսգիրքը փոխելը: Ենթադրվում է, որ Փաշինյանը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել պարզ համամասնական ընտրակարգով:
«Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, իսկ քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, չի բացառվում, որ ՀՀԿ-ականները փորձեն տապալել օրենսգրքի փոփոխությունները: Այդ դեպքում կմնա միայն մի տարբերակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում, և այդ դրույթների ամրագրում Սահմանադրությամբ», – նշում են հոդվածի հեղինակները։–0–