Հայաստանում, հնարավոր է, ավելանա ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը

13.09.2017, 14:58
ՀՀ ԿԳՆ–ն մշակել է Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ։
Հայաստանում, հնարավոր է, ավելանա ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ` ռուսաց լեզվի դասավանդման բարձր որակ ապահովելու նպատակով։

«Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն», – նշվում է փաստաթղթում, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված խնդիրները կրում են ինչպես բովանդակային, մեթոդական, այնպես էլ կադրային բնույթ։

«Այս խնդիրները լուծելու համար առաջարկվում է վերանայել և մանրամասնել «Ռուսաց լեզու» առարկայի բովանդակային պահանջները միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում, ինչպես նաև կազմակերպել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:Առաջարկվում է նաև Ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում», – նշվում է հայեցակարգում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ հարկավոր է գնահատել ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքի տիրապետման մակարդակը։–0–