ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գրանցված թմրամոլների թիվը աճում է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:
Նրա խոսքով, պաշտոնական տվալներով, Հայաստանում թմրամոլների թիվը 2016 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5 հազար 828 մարդ, ինչը 9 տոկոսով ավել է 2015 թ.-ի ցուցանիշից:
«Թմրամոլությունը տարածված երևույթ է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և այսօր աճի միտում է նկատվում, որը չի հաջողվում կանխել», - հայտարարեց Սեմերջյանը:
Նրա խոսքով, ՀՀ ԱՆ պաշտոնական վիճակագրության մեջ ներառված են հաշվառման կանգնած անձիք, և դրանք հիմնականում 25-40 տարեկան մարդիկ են, որոնցից 88-ը` կանայք: Հայաստանում հիմնականում օգտագործում են կանեփ:
«Հայաստանում մեթադոնային ծրագրի շրջանակում բուժվում է 493 մարդ, նրանցից 164-ը` ազատազրկման վայրերում: Մեթադոնային թերապիայի կիրառումը ամենաարդյունավետն է թմրանյութերի կախվածությունից բուժվելիս: Բուժման համար պահանջվում են տարբեր ժամանակաշրջաններ, հիմնականում` 15-25 օր, ապա մեկ ամիս կոնսերվատիվ թերապիա, վերականգնողական միջոցառումներ և այլն», - ասաց Սեմերջյանը:
Բացի պաշտոնական վիճակագրությունից, Սեմերջյանի խոսքով, գոյություն ունի 2011 թ.–ին USAID–ի կատարած ուսումնասիրությունը, որն ունի գիտական հիմքեր։ Ուսումնասիրության հաամձայն` Հայաստանում բնակվում է 30 հազար թմրամոլ:
«Մեր հարևան երկրների համեմատ` Հայաստանում թմրամոլության վիճակը լավագույնն է: Օրինակ Վրաստանում բնակվում է շուրջ 400 հազար թմրամոլ», - նշեց Սեմերջյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում