416.17
6.74
406.97
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում գործարկվել է ամենամեծ արևային կայանը

19:04
07 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում:

Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդորղների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից:

Ծրագիրն իրականացրել է «Սոլար Փրոդաքշն» ընկերությունը: Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Արփի Սոլար» ընկերությունը։

Արևային կայանի բացման արարողությունից հետո վարչապետն առանձնազրույց է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտը մեր երկրում տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է, և պետությունը կարևորում է այս բնագավառի դիվերսիֆիկացումը՝ իրականացնելով տարբեր ծրագրեր:

Ուրբան Ռուսնակն իր հերթին  ողջունել է ՀՀ կառավարության քայլերը՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Օգոստոսի 2022
FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ
10:05
02 Օգոստոսի 2022
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
15:49
01 Օգոստոսի 2022
Արդշինբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ
Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI
14:28
01 Օգոստոսի 2022
Բրյուսովի անվան համալսարանը հրապարակել է բուհ ընդունված դիմորդների ցանկը
Բրյուսովի անվան համալսարանը հրապարակել է բուհ ընդունված դիմորդների ցանկը
14:11
01 Օգոստոսի 2022
Օտարերկրյա հատուկ ծառայությունները ստացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օտարերկրյա հատուկ ծառայությունները ստացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
13:05
01 Օգոստոսի 2022
Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում
12:33
01 Օգոստոսի 2022
COVID-19–ի նոր դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում գրեթե 1,5 անգամ ավելացել է
COVID-19–ի նոր դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում գրեթե 1,5 անգամ ավելացել է
12:10
01 Օգոստոսի 2022
Վտանգավոր սննդամթերք. Հայաստանում կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթ է կասեցվել (ՖՈՏՈ)
Վտանգավոր սննդամթերք. Հայաստանում կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթ է կասեցվել. ՖՈՏՈ
21:33
29 Հուլիսի 2022
Ուշադրություն. անձնագրային ստորաբաժանումների աշխատանքային ժամերում ժամանակավոր փոփոխություն կկատարվի (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. անձնագրային ստորաբաժանումների աշխատանքային ժամերում ժամանակավոր փոփոխություն կկատարվի. ՎԻԴԵՈ
18:30
29 Հուլիսի 2022
Խոշոր ջրաատար է վթարվել. Երևանի վարչական շրջաններից մեկում 24 ժամ ջուր չի լինի (ՎԻԴԵՈ)
Խոշոր ջրաատար է վթարվել. Երևանի վարչական շրջաններից մեկում 24 ժամ ջուր չի լինի. ՎԻԴԵՈ
14:54
29 Հուլիսի 2022
Փոխվարչապետ. կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չզրկվի կրթություն ստանալու հնարավորությունից
Փոխվարչապետը նշել է, որ կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից
12:18
29 Հուլիսի 2022
Փրկարարները քաղաքում նկատել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված թռչուն ու օգնության են հասել (ՖՈՏՈ)
Փրկարարները քաղաքում նկատել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված թռչուն ու օգնության են հասել. ՖՈՏՈ