Հայաստանում ակտիվ ցիկլոն է առաջանալու. կտեղան առատ անձրևներ, սպասվում է ջերմաստիճանի նվազում
30.09.2017,
12:47
Հայաստանի տարածքի վրա միմյանց կբախվեն արկտիկական և արևադարձային տաք օդային հոսանքները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում ակտիվ ցիկլոն է առաջանալու։
Ինչպես Facebook–յան էջում հաղորդում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հոկտեմբերի 2-ին Հայաստանի տարածքի վրա միմյանց կբախվեն հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական և Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքները։
«Բախումը կբերի ակտիվ ցիկլոնի առաջացման: Հոկտեմբերի 2-ին և 3-ին Հայաստանը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով բոլոր մարզերում կտեղան առատ անձրևներ, և օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով», – նշում է օդերևութաբանը։–0–