Հայաստանում 432 երեխայի արգելվել է այցելել դպրոց և մանկապարտեզ. ԱՆ

11.01.2019, 20:26
Հայաստանում 432 երեխայի արգելվել է այցելել դպրոց և մանկապարտեզ:
Հայաստանում 432 երեխայի արգելվել է այցելել դպրոց և մանկապարտեզ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 432 երեխայի արգելվել է այցելել դպրոց և մանկապարտեզ, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։  

«Նրանցից 152–ը Երևանից են և 250–ը` մարզերից։ Հիվանդության անգամ թեթև նախանշանների դեպքում երեխաները չեն այցելում դպրոց և մանկապարտեզ։ Սա կանխարգելիչ միջոցառումներից մեկն է, որոնց օգնությամբ մենք փորձում ենք ապահովել լիարժեք դասապրոցես», – ասաց Վանյանը։

Загружается новость ... "Лево"

Նա նաև նշեց, որ առաջին օրերին մեծ խնդիր էր ուսումնական հաստատություններում գրանցված ջերմաստիճանը։

«Այսօր Երևանի միայն 15 դպրոցներում է գրանցվել նշված նորմից ցածր ջերմաստիճան։ Հիմնականում խնդիրները մարզերի դպրոցներում են։ Մենք ունենք թիրախային մարզեր, օրինակ, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերը, որտեղ շատ ցուրտ է և դպրոցներում չկա կենտրոնացված ջեռուցում», – ասաց նա։

Միաժամանակ Վանյանը նշեց, որ այս խնդիրը հաջողվում է աստիճանաբար լուծել։

Ինչ վերաբերում է վիրուսի տարածվածության վիճակագրական ցուցանիշներին, ապա, նրա խոսքով, այս պահին հետազոտվել է 549 նմուշ, որից 51–ի, այսինքն 9%–ի  դեպքում հայտնաբերվել է H1N1 վիրուսը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին պոլիկլինիկաներ է դիմել 1251 քաղաքացի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 967–ի համեմատ։ Այժմ ստացիոնարներում բուժվում է 693 հիվանդ` 658–ի համեմատ։–0–