422.28
5.02
388.48
+2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունն անվտանգության ու խաղաղապահության ոլորտում

14:55
01 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում երկուշաբթի ստորագրվել է Հայաստանի ու Վրաստանի ռազմական համագործակցության 2016թ.–ի ծրագիրը։ Փաստաթղթերի տակ ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Թինաթին Խիդաշելին։ Փաստաթղթերն ուղղված են երկրների միջև իրավապայմանագրային բազայի ամրապնդմանը։

Ինչպես հայտարարեց Օհանյանը, բանակցությունների հատուկ կետ են դարձել պլանային երկկողմ միջոցառումները, որոնք ծրագրված են 2010 թ.–ից։

«Մասնավորապես, այդ փաստաթղթերն առաջին հերթին անդրադառնում են ռազմական ծրագրավորմանը, խաղաղապահությանն ու ռազմական ուսուցմանը», – նշեց նա։

Նրա խոսքով` բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև տարածաշրջանում միջազգային անվտանգության հարցը, ինչի համատեքստում հայկական կողմը կարևորուոմ է երկխոսությունը, քաղաքական ճանապարհով խնդիրների լուծումն ու հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը։

«Մեր բանակցությունների հիմքում ընկած է դարավոր բարեկամությունը, վաղեմի փոխհարաբերություններն ու այն ոլորտները, որոնք ապահովվում են մեր համագործակցությունը։ Ես ի նկատի ունեմ զբոսաշրջությունը, մշակութային և տնտեսական կապերը», – ասաց նա։

Օհանյանը նշեց, որ չնայած Հայաստանը ՀԱՊԿ–ի անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ–ի անդամ, դա չի խանգարում երկու հարևան երկրների փոխգործակցությանը։

Վրաստանի պաշտպանության նախարարն իր հերթին կարևորեց այն խնդիրների քննարկումը, որոնք միավորում են Հայաստանին և Վրաստանին։

Նրա խոսքով` շատ լավ օրինակ է այն փաստը, որ Աֆղանստանում հայ և վրացի խաղաղապահներն աշխատում են միասին` հանուն համընդհանուր կայունության և խաղաղության։ Վրաստանին և Հայաստանին միավորող հիմնական կետը, Խիդաշելու կարծիքով, Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու ձգտումն է։

«Մենք ամեն օր աշխատում ենք` հանուն մեր ժողովուրդների բարգավաճման ու խաղաղության», – ավելացրեց նա։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ