+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ընդդիմությունը նշել է խորհրդարանում ճայթռուկներ վառելու պատճառները

16:46
11 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել է խորհրդարանում իր գործընկերների կողմից ճայթռուկներ վառելու պատճառները:

Загружается новость ... "Лево"

Չորեքշաբթի «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ արեց հայաստանցիներին մասնակցել ապրիլի 13–ին նախատեսված հանրահավաքին` ընդդեմ վարչապետի պաշտոնին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրմանը, և հայկական խորհրդարանի ամբիոնում ճայթռուկ վառեց։ Ամբիոնի մոտ նրան միացավ նաև ընդդիմադիր պատգամավոր Լենա Նազարյանը, որի ձեռքում ևս վառվում էր երկու գունավոր ճայթռուկ։

«Դա հարկադրված քայլ էր, որը միտված էր քաղաքացիների ուշադրության գրավմանն ինչպես երկրում տիրող իրավիճակին, այնպես էլ առաջիկա հանրահավաքին (ապրիլի 13-ին): Ընկալեք դա որպես բողոքի ակցիա, որը, վստահ եմ, չի վնասի գործընկերներիս առողջությանը, սակայն հուսով եմ, որ կհասկանաք, որ դա հարկադրված կայլ էր` ուշադրություն գրավելու համար», - ասաց Թանդիլյանը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց իր հերթին, որ «ՀՀ ազգային ժողովի մասին» սահմանադրական օրենքն իրավունք է տալիս համապատասխան միջոցներ կիրառել նման ակցիաների նախաձեռնողների նկատմամբ։

«Սա ձեզ համար մսուր կամ մանկապարտեզ չէ, սա խորհրդարան է», - ասաց Շարմազանովը:

Մարտի 31-ից «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը սկսել է բողոքի ակցիա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ: Փաշինյանը սկսել է երթը Գյումրուց ու մինչև ապրիլի 13-ը մտադիր է անցնել Սպիտակ, Դիլիջան, Սևան ու Հրազդան քաղաքներով` կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին:

Ապրիլի 13-ից Փաշինյանն իր կողմնակիցների հետ նախատեսում է Երևանի Ազատության հրապարակում սկսել շուրջօրյա հանրահավաք, որը միտված կլինի Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու դեմ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի