Հայաստանի նախագահը պետական մրցանակներ է հանձնել արվեստի, գրականության և գիտության ոլորտների գործիչների
20.01.2016,
19:27
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի պետական մրցանակներ է հանձնել արվեստի, գրականության և գիտության ոլորտների գործիչների, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի պետական մրցանակներ է հանձնել արվեստի, գրականության և գիտության ոլորտների գործիչների, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Համոզված եմ, որ գիտական նոր նվաճումը կամ արվեստի նոր ստեղծագործությունը իր իսկական գնահատականը ստանում է ավելի ուշ, երբ անցնում է ժամանակի քննությունը: Դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք հարյուր կամ երկու հարյուր տարի և հետո միայն գնահատենք, թե ով ինչ է արել: Համոզված եմ նաև, որ ժամանակակիցները պատասխանատվություն ունեն ստեղծագործողների և հայտնագործողների առջև: Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ: Սա հասարակության ու պետության արժեքային համակարգը վերահաստատելու պարտադիր միջոց և պայման է»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակակիներին և շնորհավորել նրանց այդ բարձ պատվին արժանանալու համար:
«Մենք այս տարի ունենք անվանակարգեր, որոնց հետ կապված ես, իհարկե, երկակի զգացողություն ունեմ: Մի կողմից՝ տխուր եմ, որ, օրինակ, թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում չունենք մրցանակակիրներ, մյուս կողմից՝ ուրախ եմ, որ մեր համապատասխան հանձնաժողովները խստապահանջություն են դրսևորել, որովհետև եթե մենք չափորոշիչներն իջեցնենք, սրանով ուղղակի կարժեզրկենք մեր պետական մրցանակները: Այնպես որ հանձնաժողովների անդամներին և նախագահներին, որտեղ մենք չունենք մրցանակակիրներ, ես ոգևորում եմ, խրախուսում եմ՝ շարունակել նույն ոգով: Հուսով եմ, որ այս անվանակարգերում հաջորդ տարիներին մենք իսկապես կունենանք արժանավոր թեկնածուներ»,-ասել է նախագահը:
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:
Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կևորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) և Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ):
Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) և Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:
Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին և Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:-0-