Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է

11.12.2018, 21:05
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է;
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 19:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Загружается новость ... "Лево"

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

«Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–