Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում մառախուղ է

15.11.2018, 09:35
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում մառախուղ է:
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:

«Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։-0-